ամուլսար
Ամուլսարի հարցով քննարկում է լինելու Կառավարությունում. բնապահպան
Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք ՀԻՆԳ ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱԼ ՀԻՍՈՒՆԻՑ…
Դավիթ Սանասարյանը Ամուլսարի հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին
Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, կոչով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: Սանասարյանը նախ նշել է, որ Ամուլսարի հարցն ու նախորդ հանցավոր ռեժիմների ռևանշիստական քայլերը նոր փուլ են մտնում, ապա դիմելով վարչապետին իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի վարչապետ, իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ…
Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցները. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում. Քննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը ։ Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրությունների վերջնական փաստաթղթից բացի, լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների կողմից կազմվել են նաև նախնական զեկույցներ։ Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը և այս ողջ գործընթացի…
Մակունցը՝ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ ընդգծում է, որ բարդ որոշումներ կայացնելու կարևորագույն բաղադրիչը ռիսկերը հաշվարկելն ու վերահսկելն է, իսկ արդյունքներն ու հետևանքները՝ կանխատեսելը: «Սիրելի՛ քաղաքացիներ, քանի որ Ամուլսարի շուրջ կան որոշակի զգացմունքային տրամադրություններ ու մեկնաբանություններ, առաջարկում եմ…
Ինժեներաերկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են ոչ լիարժեք. ՀԲՃ
Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է 2018թ. տեսչական ստուգման ընթացքում Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տրված եզրակացություն, որը ներկայացված է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի կողմից: Դրանում մասնավորապես նշված է. 1. «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ…
Հարցը պիտի լուծվի փաստերի հիման վրա, ոչ էմոցիաների. Ռուբինյանը՝ Ամուլսարի մասին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Facebook-ի իր էջում գրել է. ««Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ…
Ինչու են բնապահպանները համառորեն դեմ այս հանքին և լռում մնացած հանքերի մասին. Վասակ Դարբինյան
Լրագրող Վասակ Դարբինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ո՞ՐՆ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ավելի քան մեկ տարի տևեց Ամուլսարի շուրջ անորոշությունը, և ահա օրերս հրապարակվեց փորձագիտական եզրակացությունը, որից ենթադրվում է, որ հանքն, այնուամենայնիվ, կշահագործվի: Այդ եզրակացությունը, որին ամենքն էին սպասում, որի անաչառությանը ոչ ոք կարծես չէր կասկածում, ոչ մի կերպ չեն ուզում ընդունել հանքի շահագործման հակառակորդները, թեև…
Վաղը ջերմուկցիները կսպասեն վարչապետին` խնդրի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու
Ի պաշտպանություն Ամուլսարի, Ջերմուկ քաղաքում իրազեկման ավտոերթ է տեղի ունեցել: Ամուլսարի աջակիցները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ վաղը ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրի վերաբերյալ քննարկման մասնակցելու: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում Ջերմուկի բնակիչները: Նրանք պահանջում էին վարչապետի հետ հանդիպում, ինչը…
«Լիդիան Ինթերնեյշնլի» արձագանքը Ամուլսարի փորձաքննության եզրակացության վերաբերյալ
«Լիդիան Ինթերնեյշնլը» հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը. Քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար հիմքեր չկան Լիդիան Ինթերնեյշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման նպատակով «Earth Link & Advanced Resources Development» ընկերության կողմից…
Վարչապետն այսօր չի հանդիպի բնապահպաններին
Այսօր վարչապետի գրաֆիկն ծանրաբեռնված է և բնապահպաններին չի կարող ընդունել: Այս մասին հայտնել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողները: Նրանք նշել են, որ կառավարությունից խոստացել են, որ մոտ ժամանակներում հանդիպում կլինի: «Մենք հիմա սպասում ենք մոտակա օրերի այդ հանդիպմանը, քանի որ հարցն, իրոք, հրատապ է: Էսօր վարչապետին թույլ կտանք, որ իր կարևոր գործերը վերջացնի, բայց…
Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում. Սասնա ծռեր
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեղափոխությունը ձախողում և նրա արժեքներին ու նպատակներին դավաճանում է նաև սոցիալ-տնտեսական ոլորտում: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունն` անդրադառնալով Ամուլսարի հարցով ՔԿ ներկայացրած փորձագիտական եզրակացությանը: «Ազգադավ և ոճրագործ ռեժիմից ժառանգած օլիգոպոլ տնտեսությունը, բնության գիշատչական շահագործումը և դրանք արդարացնող աճպարարությունը մնում են որպես քաղաքական կամքի բացակայության ու ռազմավարական կառավարման անկարողության պայմաններում…
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան. քննարկում կառավարությունում
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործան հարցին, նշեց, որ հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան: «Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,-ասաց…
Վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել Փաշինյանի հետ բնապահպանների հանդիպումը
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Քիչ առաջ բնապահպանները կառավարության ներկայացուցիչներին 5 րոպե տվեցին, որպեսզի վերջիններս թույլ տան, որ 5 բնապահպան մտնի կառավարության շենք և նիստում ներկայացնի հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը: Ոստիկանները փակել էին կառավարության շենքի մուտքը, բնապահպանների հետ տեղի էր ունեցել վիճաբանություն: Քիչ առաջ հավաքվածներին է մոտեցել վարչապետի…
Լևոն Գալստյանն անդրադարձել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությանը
Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ամուլսարի մասին այսօրվա հրապարակված ուսումնասիրությունները պատվիրված էին մի քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում էր 2016 թվականին ՀՀ նախորդ կառավարությանը ներկայացրած փաստաթղթերին, որոնց 2016-ի ապրիլին տրվել էր դրական եզրակացություն։ Հիմա ուշադրություն․ այսօր հրապարակված փաստաթղթում մի քանի տասնյակ անգամ հղում է արվում 2017-2018 և 2019 թվականներին Լիդիանի հրապարակած ինչ-որ…











