գերատեսչություններ
Շարունակվում է պետական գերատեսչությունների 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Այսօր քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։ Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության,…
Դասընթացներ ԱԻՆ-ում՝ պատկան մարմինների աշխատակիցների համար
ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության մասնագետները պետական մի շարք գերատեսչությունների (Սննդամթերքի անվտանգութուն, Շուկայի վերահսկողության, Կրթության, Բնապահպանության և ընդերքի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններ) աշխատակիցների համար անցկացրել են «Հրդեհային անվտանգության հիմունքներ» և «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» թեմաներով սեմինարներ: Դասընթացների ընթացքում առարկայորեն քննարկվել են մեր երկրին սպառնացող վտանգավոր բնական երևույթները,…
Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հունիսի 12-ին Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, էմիրաթականը` ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Խալիֆա Շահին ալ-Մրրին (Khalifa Shaheen al Marri): Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես`…
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Երևանում տեղի ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսպանականը՝ Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելան (Fernando Valenzuela): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իսպանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական, գիտակրթական և…
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացան քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ: Հայկական կողմի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ…
Պաշտոնանկություններ՝ մի շարք գերատեսչություններում
Հանրապետության մի շարք գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: ՀՀ վարչապետի որոշմամբ, Արման Բոշյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, Հայկ Սարգսյանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Ռուբեն Ռուբինյանն ազատվել է ՀՀ…






