Ազգային գրադարանային շաբաթ
Հայաստանում կիրականացվի Ազգային գրադարանային շաբաթ
Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) ապրիլի 18-25-ը Հայաստանում կիրականացնի ավանդաբար նշվող Ազգային գրադարանային շաբաթը, որն այս տարի նվիրված է մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյակին: ՀԳԱ կողմից իրականացվող մասնագիտական-մշակութային ամենամյա շաբաթն առաջին անգամ իրականացվել է 2002 թ.: Այն իր առանձնահատուկ տեղն ունի գրադարանային մշակութային միջոցառումների շարքում: «Շաբաթ»-ին իրենց առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները:…

