Ալիևը թուրքական միջանցք է պահանջում
Ալիևը թուրքական միջանցք է պահանջում Հայաստանից․ Le Figaro ամսագրի փոխտնօրեն
Ալիևը մեծացրել է ճնշումը՝ հերթական անգամ պահանջելով Հայաստանից զոհաբերել իր ինքնիշխանությունն ու Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող թուրքական միջանցք տրամադրել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։ «Սա Ադրբեջանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ բնակչության ուշադրությունը գրավելու և հայերին մշտապես սպառնալու միջոց է»,- գրել է լրագրողը։

