գլոբալ տաքացում
NOAA-ն հաստատել է Էլ Նինյոյի վերադարձը. կանխատեսվում է «շատ ուժեղ» երևույթ
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) պաշտոնապես հայտարարել է Էլ Նինյոյի մեկնարկի մասին, որը կարող է հանգեցնել գլոբալ ջերմաստիճանի ռեկորդային բարձրացման:
Կլիմայական պատասխանատվության հայցերը դատական խոչընդոտների են հանդիպում համաշխարհային շոգի ֆոնին
Դատական վերջին որոշումը բարդացրել է կլիմայական վնասների համար պատասխանատվություն սահմանելու ջանքերը, մինչ գլոբալ ջերմաստիճանը հասնում է ռեգորդային մակարդակների:
Անտարկտիկայի սառցի ամենախորը միջուկը բացահայտում է կլիմայի 23 միլիոն տարվա պատմությունը
Հետազոտողները հաջողությամբ հորատել են Անտարկտիկայի նստվածքային ամենախորը միջուկը՝ բացահայտելով Երկրի կլիմայի 23 միլիոն տարվա պատմություն։ Այս տվյալները կարևոր են սառցադաշտերի հալման կանխատեսումների համար։
Մթնոլորտային գետերը համաշխարհային խոշոր ջրհեղեղների 90%-ի պատճառ են դառնում
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մթնոլորտային գետերը հանդիսանում են համաշխարհային խոշոր ջրհեղեղների գրեթե 90%-ի հիմնական պատճառը՝ զգալիորեն նպաստելով մահվան դեպքերին և տեղահանություններին, մի սպառնալիք, որն ուժգնանում է կլիմայի փոփոխության հետևանքով։
Կլիմայի փոփոխության ազդեցությունը Երկրի և մարդկության վրա մինչև 2100 թվականը
Կլիմայի փոփոխությունը կձևափոխի Երկրի էկոհամակարգերը և մարդկային հասարակությունը հաջորդ դարում: Ծանոթացեք կանխատեսվող էկոլոգիական, տնտեսական և սոցիալական հետևանքներին։
Ջերմաստիճանային ռեկորդի կրկնություն․ Ավստրալիայում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի
Ավստրալիայի Օնսլոու քաղաքում վերջերս գրանցված ջերմաստիճանը կրկնել է հարավային կիսագնդի համար գրանցված ռեկորդը։ Այս մասին հայտնում է Global Voices-ը։ Նշվում է, որ հունվարի 13-ին Օնսլոուում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի։ Նման ջերմաստիճան գրանցվել է միայն 1960 թվականին՝ Ուդնադատտայում, որն էլ ենց բարձր ջերմաստիճանի ռեկորդն է հարավային կիսագնդում։ Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ը նշանավորվեց որպես կլիմայական…
Գլոբալ տաքացման վերաբերյալ գիտնականները կանխատեսումներ են արել
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը մինչև կանխատեսել է, որ մինչև 2024թ. միջին ջերմաստիճանի նոր ռեկորդ է կսպասվի: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Ժնևում արված հայտարարությանը: Գիտնականները նշել են, որ ջերմաստիճանը կլիմայական ցուցիչներից մեկն է՝ մթնոլորտում СО2-ի խտությանը, օվկիանոսային ջրի թթվայնությանը, ծովի մակարդակին և սառցաբեկորների հալոցքին զուգահեռ: Ընթացիկ ժամանակահատվածում բոլոր այդ ցուցիչներն ուղենշում են կլիմայական…
Ինդոնեզիայի երկու կղզի ամբողջովին ջրի տակ է անցել. գլոբալ տաքաման հետևանքները
Ինդոնեզիայի Հարավային Սումատրա նահանգում գլոբալ տաքացման հետևանքով երկու անմարդաբնակ կղզի ամբոջովին ջրի տակ է անցել։ Այս մասին հաղորդում է The Straits Times-ը: Բետետ կղզին եղել է Բերբակ-Սեմբիլանգ ազգային պարկի մի մասը: Բետետ և Գունդուլ կղզիները, որոնք տեխնիկապես գտնվում են Բանյուասինի ռեգենտության տակ, անցել են ջրի տակ և այժմ գտնվում են ծովի մակարդակից 1-3 մետր ցածրության…
Աստղակերպի հարվածը 12800 տարի առաջ կարող էր գլոբալ հետևանքների պատճառ դարձալ լինել
Ամերիկացիների մոտ երկու երրորդը ցանկանում է, որպեսզի կառավարությունը կենտրոնանա աստղակերպերի մոնիթորինգի վրա աղետալի հարվածի դեպքում, տեղեկացնում է FoxNews-ը։ Palaeontologia Africana ամսագրում հրապարակված հետազոտությունը ենթադրում է, որ 12 հազար 800 տարի առաջ տեղի է ունեցել աստղակերպի հարված «գլոբալ հետևանքներով»։ Այդ ավերիչ հարվածն առաջ է բերել զանգվածային ոչնչացում, վերացրել կենդանիների շատ տեսակներ և հանգեցրել կլիմայի փոփոխության այն…
Արծիվը նկարահանել է գլոբալ տաքացման հետևանքները Ալպերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Տեսախցիկը, որը մասնագետները կապել են արծվի վզին , նկարահանել է Ալպերում սառցադաշտերի հալումը: Այդ մասին տեսանյութը հրապարակել է Eagle Wings Foundation-ը: Նշվում է, որ լեռնագագաթները, որոնք ժամանակին պատված են եղել ձյան հաստ շերտով, այժմ զուրկ են ձյունածածկույթից՝ կլիմայի փոփոխման հետևանքով: https://www.youtube.com/watch?v=dIPTOWQspEQ
Կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա Վենետիկի կինոփառատոնի կարմիր գորգի վրա
Վենետիկի կինոփառատոնի վերջին օրը կարմիր գորգի վրա կլիմայի փոփոխության դեմ բողոքի ակցիա են իրականացրել բնապահպան ակտիվիստները: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Փառատոնի փակման արարողությանը նստացույց են կազմակերպել Իտալիայի և Գերմանիայի հարյուրավոր ակտիվիստներ: Նրանք պահանջել են քաղաքային իշխանություններից արգելել զբոսանավերի նավարկությունը Վենետիկում: Ըստ ակտիվիստների՝ այդ տրանսպորտն արագացնում է գլոբալ տաքացումը: Ցուցարարները նաև կոչ են արել…
Գրենլանդիայի հալվող ձյունը կարող է էկոլոգիական աղետի պատճառ դառնալ
Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի հալվող ձյան շերտը էկոլոգիական մեծ աղետի առջև կարող է կանգնեցնել մարդկությանը։ Այս տարվա ամռան ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով սառցի շերտը հալվել է սովորականից ավելի արագ, քան նախորդ տարիներին։ DC-3 մակնիշի օդանավը Երկրորդ աշխարհամարտի տարիներին պատրաստված օդանավի կրկնօրինակն է, որի ներկա առաքելությունը նույնպես կարելի է պատերազմական համարել, սակայն այս անգամ պատերազմն…
Երկրի վրա տաքացման ներկայիս տեմպերն ամենաբարձրն են 2 հազար տարվա ընթացքում
Երկրի վրա տաքացման տեմպերը վերջին երկու հազար տարվա ընթացքում տակավին երբեք այսքան բարձր չեն եղել, իսկ ջերմաստիճանի աճը չի ընդգրկել այդպիսի ընդարձակ շջաններ ամբողջ աշխարհում, ինչպես այժմ: Այս եզրակացությանն են հանգել Բեռնի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature և Nature Geoscience հանդեսներում: Հրապարակված հաշվետվության մեջ նշված է, որ մոլորակի պատմության մեջ մեկ…
Ածխածնի արտանետումները սպառնում են գլոբալ տաքացման զսպմանը
Ածխածնի ներկայիս արտանետումները սպառնում են գլոբալ տաքացման զսպմանը, հայտնել են գիտնականները: Այս մասին հաղորդում է Reuters-ը: 2015 թվականին մոտ 200 երկիր համաձայնել է հրաժարվել հանքանյութի վառելիքի օգտագործումից՝ նպատակ ունենալով սահմանափակել 2 աստիճան Ցելսիուսից ցածր գլոբալ ջերմաստիճանի աճը։ Նրանք նաև ջանքեր են գործադրում առավել անվտանգ շեմ ապահովելու համար: Սակայն ողջ աշխարհում տնտեսական զարգացումը հանգեցրել է հանքանյութի…













