գոլահար
Պորտուգալացի գոլահարի հերթական տպավորիչ արդյունքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համաշխարհային ֆուտբոլի գոլահարներից Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է տպավորիչ ցուցանիշներ գրանցել։ Նա գոլի հեղինակ է դարձել Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի «Սպեցիայի» հետ խաղում, որն այս առաջնությունում պորտուգալացու 20-րդ գոլն էր։ Այսպիսով՝ Ռոնալդուն արդեն 12 մրցաշրջան անընդմեջ առաջնությունում կարողանում է առնվազն 20 գոլի հեղինակ դառնալ։ Հիշեցնենք, որ «Յուվենտուս» – «Սպեցիա» խաղն ավարտվեց թուրինյան ակումբի հաղթանակով՝ 3-0…
Իբրահիմովիչը տեղափոխվելու է Շվեդիայի առաջնություն․ Sky Sports
Բրիտանական Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը տեղափոխվելու է շվեդական «Համարբյու»: Տեղեկության համաձայն՝ «Միլանն» ու հարձակվողը չեն երկարաձգելու պայմանագրի ժամկետը։ Ներկայիս պայմանագիրը գործում է մինչև օգոստոսի 31-ը: Իբրան համարվում է «Համարբյուի» համասեփականատեր: Նշենք, որ Իբրահիմովիչը համաճարակի ընթացքում հասցրել է մարզվել այդ ակումբի կազմում:


