գոլանի բարձրունքներ
Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոխումը պատասխան է Իսրայելին և ԱՄՆ-ին․ Էրդողան
Ստամբուլում սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոխումը թանգարանից մզկիթի պատասխան է Իսրայելին և ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այժմ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է, բռնազավթողին է վերագրում Գոլանի բարձունքները: Դուք պատասխան կստանաք Թուրքիայից», – ասել է Թուրքիայի նախագահը:
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչը հորդորել է ԱՄՆ-ին նահանգներ նվիրել Իսրայելին
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել էր Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշման առնչությամբ, հայտարարել է․ «Միացյալ Նահանգներում շատ հողեր կան, որոնք մեծ տարածք են զբաղեցնում: Դրանք տվեք Իսրայելին: Հյուսիսային կամ Հարավային Կարոլինան: Իսկ ինչու՞ չտալ Հարավային Կարոլինան: Լավ հողակտոր է: Դե Իսրայելին մի երկու…
Սիրիան, Գոլանի բարձրունքներ հարցով, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Ֆրանսիական AFP ինֆորմացիոն գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ՝ ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման ֆոնին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Մարտից ԱԽ-ում նախագահող Ֆրանսիան այժմ պետք է նիստի ամսաթիվ նշանակի։ Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հռչակագիր՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։



