Երկրապահի օր
Այսօր Երկրապահի օրն է
Մայիսի 8-ը 1993 թվականին ստեղծված Երկրապահ կամավորականների միություն (ԵԿՄ) հասարակական կազմակերպության անդամների՝ երկրապահների օրն է։ Այն տոնվում է 1997 թվականից։ Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է Երկրապահ Կամավորականների Միության 3-րդ համագումարում՝ 1997 թվականի նոյեմբերին։ 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է «Հայաստանի հանրապետության տոների եվ հիշատակի օրերի…
Մայիսի 8-ը երկրապահի օրն է
1997 թվականից մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, իրենց օրն են համարում նաև երկրապահները: Այս որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարի ընթացքում: Իսկ 2002-ի փետրվարից այս օրն ամրագրվեց նաև պետական տոնացույցում: Այս տոնին, սովորաբար, տեղի է ունենում ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի հանձնման արարողությունը։
Այս տոնը մենք` երկրապահներս, վաստակել ենք մեր անձնուրաց պայքարով. Սասուն Միքայելյանի ուղերձը
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հարգելի´ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ: Շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա և մայիսյան տոների կապակցությամբ: Մեր ժողովրդի համար մայիսը միշտ հաղթանակների ամիս է եղել: Թե´ Ավարայրի ճակատամարտը, թե´ 1918-ի Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մայիսյան հերոսամարտերը…



