էգիլս լևիտս
Լատվիան նոր նախագահ ունի
ТАСС գործակալության հաղորդմամբ՝ Լատվիայի խորհրդարանը մայիսի 29-ին հանրապետության նոր նախագահ է ընտրել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լևիտսին։ Նշվում է, որ նրա թեկնածությունը բաց քվեարկության ընթացքում պաշտպանել է 61 պատգամավոր։ Հավելենք նաև, որ նախագահի պաշտոնին հավակնում էր երեք թեկնածու՝ Էգիլս Լևիտսը, մարդու իրավունքների պաշտպան Յուրիս Յանսոնը և խորհրդարանական Դիձիս Շմիտսը:

