Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ այցելել է Վրաստան
Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփն այցելել է Վրաստան: Այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ մայրաքաղաքում նախատեսված է երկու երկրների խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Թուրքիայի խորհրդարանի նախագահին կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

