կարիերան կշարունակի Քաթարում
Յուլիան Դրաքսլերը կարիերան կշարունակի Քաթարում
Յուլիան Դրաքսլերը կարիերան կշարունակի Քաթարում։ 29-ամյա կիսապաշտպանը որոշել է Դոհայից միանալ «Ալ Ահլիին», հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ ՊՍԺ-ն կստանա ավելի քան 20 միլիոն եվրո։ Դրաքսլերը նոր ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2025 թվականը։ Նա Կատար կժամանի ուրբաթ կամ շաբաթ օրը, իսկ շաբաթավերջին բուժզննում կանցնի։

