Հետաձգված խաղ

  • Ջրհեղեղի պատճառով հետաձգվել են Լա Լիգայի խաղերը

    Ջրհեղեղի պատճառով հետաձգվել են Լա Լիգայի խաղերը

    Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի երկու հանդիպում՝ «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Ռայո Վալեկանո» խաղերը հետաձգվել են Վալենսիայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է Լա Լիգան։ Երկու հանդիպումները նախատեսված էին նոյեմբերի 2-ին։ Նոր ամսաթվերը դեռևս չեն հայտարարվել։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա անվտանգության նկատառումները և ենթակառուցվածքների վիճակը։

  • Առաջին խումբ․ վերանշանակվել է հետաձգված խաղերից երկուսը

    Առաջին խումբ․ վերանշանակվել է հետաձգված խաղերից երկուսը

    Հայաստանի առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի «Լեռնային Արցախ»-«Տորպեդո» խաղը կկայանա սեպտեմբերի 10-ին, սկիզբը՝ ժամը 16։30-ին։ ՀՖՖ ՄԿԱ բաժնի մեկ այլ որո՛շմամբ՝ 4-րդ տուրից հետաձգված «Դիլիջան»-ԲԿՄԱ հանդիպումը վերանշանակվել է սեպտեմբերի 20-ին, մեկնարկը՝ ժամը 16։00-ին։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։