ՀՀ սննդամթերք
Կանխվել է 7 գլուխ ձիու մսի վաճառքը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի…
Կասեցվել է կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզայն կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Մանուկյանին պատկանող կիսաֆաբրիկատների արտադրամասում (Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք): Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատշաճ չեն մաքրվել և…
Սեպտեմբերի 1-ից ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝ մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի…
Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց…




