Շոպենի մրցույթ
Հայ դաշնակահարուհի դուրս է եկել Շոպենյան մրցույթի եզրափակիչ
Ռուսաստանը և Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Եվա Գևորգյանը դուրս է եկել Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների տասնութերորդ միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։ Մրցույթի կարգախոսն է «Տաղանդը միայն սկիզբն է»: Դափնեկիրները հայտնի կդառնան հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը: Մրցույթին մասնակցում են 500 դաշնակահարներ․ հաղթողը դրամական պարգև կստանա Լեհաստանի նախագահից:

