Չինական բանակ
Չինական բանակը հայտնել է Թայվանի մոտ առաջադրանքների հաջող ավարտի մասին
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (PLA) հայտարարել է Թայվանի մերձակայքում ռազմածովային ուժերի զորավարժությունների շրջանակում առաջադրանքների հաջող ավարտի մասին։ Այս մասին գրում է lenta.ru-ն։։ Միաժամանակ Չինաստանի ռազմական հրամանատարության Արևելյան գոտին հայտարարել է, որ կշարունակի զորավարժություններն ու մարտական պարեկությունը Թայվանի ջրային տարածքի և օդային գոտու մոտ։ Բացի այդ, չինացի զինվորականները վստահեցրել են, որ կշարունակեն հետևել Թայվանի նեղուցում տիրող իրավիճակին։

