չի վճարելու
Ավստրիան ռուսական գազի դիմաց ռուբլով չի վճարի
Ավստրիան չի պատրաստվում ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով։ Այս մասին Al Jazeera -ին հայտարարել է Ավստրիայում եվրոպական և արտասահմանյան գործերով նախարար Ալեքսանդր Շելենբերգը: «Մեր դիրքորոշումը պարզ է. մենք հավատարիմ ենք գոյություն ունեցող պայմանագրերին և չենք վճարելու ռուբլով, մենք նման մտադրություն չունենք», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը:

