Amazon Japan ինտերնետ-ռեթեյլերը մայիսի 24-ին դադարեցրել Է Huawei չինական ընկերության արտադրանքի վաճառքը: Այդ մասին հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը:
Որոշումը կապված Է այն խիստ սահմանափակումնրի հետ, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը սահմանել Է չինական այդ կորպորացիայի հետ բոլոր գործարքների նկատմամբ: Թե որքան երկար կշարունակվի բոյկոտը, չի նշվում:
Նախօրյակին Huawei-ի հետ առևտրական բոլոր գործառնությունների դադարեցման մասին հայտարարել Էր Panasonic ճապոնական կորպորացիան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը չինական այդ ընկերությունը ներառեց սև ցուցակում: