Աշխարհ

Amazon-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Microsoft-ի և Պենտագոնի պայմանագրի

Amazon ընկերությունը դատական հայց է ներկացրել ԱՄՆ դաշնային դատարան՝ բողոքելով ընդդեմ Microsoft-ի  Պենտագոնի միջև՝ տվյալների պահպանման ամպային ենթակառուցվածքի ստեղծման համար կնքված պայմանագրի, որի արժեքը կազմում է 10 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Amazon-ը նույնպես այդ պայմանագրի ֆավորիտներից էր, սակայն պարտվել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության ֆոնին։

Ամազոն ընկերության մամուլի քարտուղար Դրյու Հերդեները նշել է, որ շատ կարևոր է ԱՄՆ-ի համար այն, որ կառավարությունը և ընտրված ղեկավարները կարողանան համակարգել ողջ գործընթացը օբյեկտիվորեն և առանց քաղաքական միջամտության:

Նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն առաջին տեղն է զբաղեցրել Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշում՝ 2 տարում առաջին անգամ առաջ անցնելով Amazon-ի սեփականտեր Ջեֆ Բեզոսից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ