fbpx
Սպորտ

Ռոման, գրեթե, ամբողջ կազմով պատրասվում է Բրեշիայի հետ խաղին

Իտալական «Ռոման», որի կազմում է հանդես գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, «Բրեշիայի» հետ հանիդպումից առաջ, գրեթե, ամբողջ կազմով սկսել է մարզումները:

Մարզումների մասնակցում են նաև վնասվածքներից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը, Լորենցո Պելեգրինի, Ջանլուկա Մանչինին և Լեոնարդո Սիպնացոլան: Ոչ ամբողջ ծանրաբեռնվածությամբ խմբի հետ է սկսել մարզվել նաև Ֆեդերիկո Ֆասիոն:

Դիեգո Պերոտին և Ամադու Դիավարան մարզվել են անհատական ծրագրով, իսկ Ջասթին Կլյուվերտին թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանգիստ է տվել: Ակումբի երկու ֆուտբոլիստ՝ Դավիդե Ձապակոստան և Նիկոլո Կալինիչը դեռևս ապաքինվում են վնասվածքներից:

«Ռոմա»-«Բրեշիա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 24-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ