Այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում են ունեցել, որի ընթացքում քաղաքապետը ներակայցրել է «Սանիթեքի» հետ բանակցությունները:
Մարությանը նշեց, որ «Սանիթեքն» առաջարկել է բարձրացնել գինը, սակայն ինքը չի համաձայնել, փոխարենն առաջարկել է մեկ պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, իրենք էլ ներկայանան նոր գնով, եթե ավելի էժան գին առաջարկող չի լինի, ապա նոր գնով կստանձնի պարտականությունները: Սրան չեն համաձայնել:
«Ինչ ասեք, առաջարկել եմ իրենց, որպեսզի իրենք մի ձև տակից դուրս գան, անգամ այնտեղ հասավ, որ ասացի՝ շատ վատ վիճակում եք, համայնքը ձեռք բերի մեքենաներ, իր վարորդով, որպեսզի մենք պահպանենք, գին մտածենք, որով կվարձակալեք համայնքից, որ մի քանի տարում մեքենայի գինը դուրս գա, որ գինը դուրս գա, վարձակալեք այնքան ժամանակ, մինչև ինքներդ ֆինանս առաջարկեք», – ասաց Մարությանը:
Վարչապետը հետաքրքրվել է, թե արդյո՞ք վարկունակ չեն, Մարությանը նշել է, որ արդեն վարկ ունեն 8 մլն դոլար, հենց այս նպատակով վերցրած վարկն է, խոսեց նաև այլ առաջարկների մասին ու ներկայացրեց իր եզրահանգումը.
«Այնքան ձգձգում են, ու իմ մոտ կասկած առաջացավ, որ ժամանակ են շահում, ամեն ամիս գումար են ստանում, ծառայությունը նորմալ չեն մատուցվում ու նույն գումարը՝ որպես դիվիդենտ, հանում են, ես զգացի, որ ձգձգում են»,-ասաց Մարությանը: