Ամենաբարձր վարձատրությամբ մարզիկներն՝ ըստ Forbes-ի

Հրապարակող՝

1506081204_648907_1506089778_noticia_normal

Ամենադիտվածներ

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների վարկանշային աղյուսակը

Առաջին հորիզոնականը բաժին է հասել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որի եկամուտը աշխատավարձից և հովանավորներից անցած տարի կազմել է 127 միլիոն դոլար։

Երկրորդ տեղում է իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 109 միլիոն, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 105 միլիոն։

Տասնյակում են ընդգրկված նաև բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը (94 միլիոն), թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (93,4 միլիոն), ֆուբոլիստ Ռասել Ուիլսոնը («Սիեթլ», ամերիկյան ֆուտբոլ, 89,5 միլիոն), ֆուտբոլիստ Աարոն Ռոջերսը («Գրին Բեյ», ամերիկյան ֆուտբոլ, 89,3 միլիոն), բասկետբոլիստներ Լեբրոն Ջեյմսը («Լոս Անջելես Լեյքերս», 89 միլիոն), Ստեֆեն Կարին («Գոլդեն Սթեյթ», 79,8) և Կևին Դյուրանտը («Գոլդեն Սթեյթ», 65,4 միլիոն)։

Ամենաթարմ