fbpx
Ժամանց

Հայտնի է 2022 թվականի ամենահայտնի դերասանների ցանկը

IMDb կինոկայքը հրապարակել է 2022 թվականի ամենահայտնի դերասանների ցանկը։

Հստակեցվում է, որ ցուցակը կազմվել է որոշակի աստղերի էջերի դիտումների քանակի հիման վրա։ Վարկանիշը գլխավորել է Անա դե Արմասը։ Առաջին տեղը նրան բերել է Մերիլին Մոնրոյի դերը «Շիկահեր» ֆիլմում։

«Վիշապի տան» աստղեր Էմմա Դ’Արսին և Միլի Ալքոկը զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: Նրանք երկուսն էլ խաղում էին Ռեյնիրա Տարգարիենի դերում՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ մեծահասակ:

Չորրորդ տեղում Ջոզեֆ Քուինն էր, իսկ հինգերորդում՝ Ջուլիա Գարները։ Լավագույն տասնյակում են նաև Միլի Բոբի Բրաունը, Օսթին Բաթլերը, Լիլի Ջեյմսը, Զոի Կրավիցը և Ջեյմի Քեմփբել Բաուերը։

Անցյալ տարի նմանատիպ վարկանիշը գլխավորում էր Էլիզաբեթ Օլսենը։ Երկրորդ տեղում է Ռեջե-Ժան Փեյջը, երրորդը՝ Ֆլորենս Պյուն: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Անա դե Արմասը, Իվոն Ստրահովսկին, Անյա Թեյլոր-Ջոյը, Ալեքսանդրա Դադարիոն, Ջոդի Քոմերը, Բեն Բարնսը և Լիլի Ջեյմսը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ