ՀԷՑ-ի վճարած հարկերի և աշխատավարձերի աճը

Ամենադիտվածներ

romanos petrosyan

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի 2025 թվականի 2-րդ կիսամյակում ՀԷՑ-ը վճարել է 8,636 մլրդ ՀՀ դրամի հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,4 մլրդ ՀՀ դրամով կամ 63,7%-ով ավելի է։ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 5,277 մլրդ ՀՀ դրամ։

Բացի հարկերից, ՀԷՑ-ը 2025 թվականի 2-րդ կիսամյակում իր աշխատակիցներին վճարել է 9,547 մլրդ ՀՀ դրամ աշխատավարձ, ինչը 744 մլն ՀՀ դրամով կամ 8,5%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 2024 թվականին աշխատավարձերի ընդհանուր գումարը կազմել էր 8,803 մլրդ ՀՀ դրամ։

Պետրոսյանը նաև նշել է, որ ՀԷՑ-ի կողմից վճարված հարկերի և աշխատավարձերի ընդհանուր գումարը 2025 թվականի 2-րդ կիսամյակում էապես գերազանցել է նաև 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներին։

Նշենք, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից այս թվերի ներկայացումը միտված է հանրային ուշադրությունը բևեռել Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած վարչախմբի դրական արդյունքների վրա՝ ակնկալելով, որ դրա հետևանքով 2026 թ․ ընտրություններում իրենց կուսակցությունը կստանա էական ձայներ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();