Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել, որի կենտրոնում մեր ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն է։
Պարզվում է, որ մարտի 25-ին Լիխտենշտեյնի դեմ կայացած խաղում Հայաստանի հավաքականում ամենաշատը վազել է հենց Ադամյանը՝ 10284 մետր։
Նշվում է, որ երկրորդն Անդրե Չալըշըրն է՝ 10175 մետրով, իսկ երրորդը՝ Կամո Հովհաննիսյանը՝ 10036 մետրով:
ՀՖՖ-ն նշել է, որ տվյալները վերցրել է Instascout-ից։
Հիշեցնենք, որ մեր ընտրանին 1-0 հաշվով կարողացավ հաղթել Լիխտենշտեյնին։ Խաղը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին տուրի շրջանակներում։ Այսօր արդեն Հայաստանի հավաքականն ուժերը կչափի Իսլանդիայի հետ։ Խաղը կմեկնարկի 20:00-ին։