fbpx
Աշխարհ

Ամերիկացի միլիարդատերը ցանկանում է հասնել Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը

Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվելու իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում, դրա փոխարեն նա կկենտրոնանա նրա վրա, որպեսզի հասնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը։

«Ես իմ ժամանակը, ջանքերն ու ռեսուրսներն 100 տոկոսով կհատկացնեմ մի գործի՝ հասնել Թրամփի իմպիչմենտին և հեռացնել նրան պաշտոնից»,- BuzzFeed News-ի հաղորդմամբ՝ Սթեյերն  ասել է լրագրողներին։

Նա խոստացել է, որ 40 միլիոն դոլարի ներդրում կանի դրան հասնելու համար։

Gazeta.ru-ի հաղորդմամբ, սա առաջին անգամ չէ, որ ամերիկացի միլիարդատերը քաղաքական արշավ է սկսում։ 2017-ին նա մտածում էր առաջադրել թեկնածությունը Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում և ԱՄՆ սենատում, բայց հետո հրաժարվել է այդ գաղափարից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ