ՀՔԾ-ից չեն մեկնաբանել Սեյրան Օհանյանին մարտի մեկի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները

Ամենադիտվածներ

ՀՔԾ-ից չեն մեկնաբանել Սեյրան Օհանյանին մարտի մեկի գործով մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները

Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով  մեղադրանք առաջադրելու մասին տեղեկությունները: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Այդ տեղեկությունները չենք մեկնաբանում», – ասաց Օհանջանյանը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): 

Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Ամենաթարմ