Հանրապետական սենատոր Իլհան Օմարը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենասուր քննադատներից է, Սպիտակ տանը մեղադրել է Իրանի հայտարարության համար, որում իշխանությունները հայտնել են ուրանի հարստացման գործընթացի արագացման մասին: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
«Նման բան չէր լինի, եթե Թրամփը դուրս չգար Իրանի հետ միջուկային գործարքից», – ասել է նա:
Օմարը հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա Թեհրանի հետ բանակցային սեղանի շուրջ և վերականգնի միջուկային գործարքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի քարտուղար Բեհրուզ Կամալվանդին երկուշաբթի ասել է, որ երկիրն արագացրել է հարստացված ուրանի արդյունահանման գործընթացը և 10 օրվա ընթացքում դրա պաշարը կգերազանցի 300 կգ սահմանը: Արաքի միջուկային օբյեկտում լրագրողների հետ հանդիպման ընթացում Կամալվանդին հայտարարել էր 2015-ի միջուկային գործաքրով Իրանի որոշ պարտավորությունների դադարեցման մասին, այդ թվում հարստացված ուրանի պաշարների անսահմանափակ ավելացման մասին:
«Մենք 10 օրում կանցնենք 300 կգ սահմանը (ուրանի պաշարների), – ասել է նա՝ ընդգծելով , որ կարագանա նաև ուրանի հարստացման տեմպը մինչև 3.67 տոկոս մաքրության:

