fbpx
Ժամանց

Ամերիկայի ամենահարուստ կանայք, որոնք ստեղծել են իրենք իրենց. Forbes

Այս տարին ռեկորդային էր Ամերիկայի հարուստ եւ հանրահայտ կանանց համար, ովքեր հայտնվել են Forbes-ի ցուցակում, 2024թ.նրանք հաջողության են հասել ինքնուրույն, ըստ Forbes-ի. 100 մարդուց բաղկացած ցուցակում 15 հանրահայտ անձինք միասին ունեն 1,3 մլրդ դոլար, ինչը 23 տոկոսով ավելին է, քան անցած տարի։ Նրանց թվում են փոփ-աստղեր, հաղորդավարներ եւ պրոդյուսերներ՝ Բեյոնսեից մինչեւ Մադոննա եւ Էլեն դե Ջեներես, դատավորներ Ջուդի եւ Ռիզ Ուիզերսփուններ։

Սկսնակ Քեթի Փերին առաջին անգամ հայտնվել է ցուցակում՝ ստորագրելով իննանիշ գործարք. անցած աշնանը գերաստղը վաճառել է իր ձայնագրությունները եւ հրապարակման իրավունքը Litmus Music ընկերությանը 225 մլն դոլարով։ Գործարքը դարձել է 2023թ. խոշոր երաժշտական վաճառքներից մեկը եւ ներառել է Փերիի վեց ալբոմներից հինգը։

Թեյլոր Սվիֆթը, որին Forbes-ն առաջին անգամ անվանել է միլիարդատեր անցած տարվա հոկտեմբերին, հիմա դարձել է ավելի հարուստ շնորհիվ շարունակվող Eras շրջագայության։ Նրա կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար՝ անցած աշնան 1,1 մլրդ-ի համեմատ։ 2023թ. նրա Eras Tour-ը 1 մլրդ դոլար է բերել տոմսերի վաճառքից։ Սպասվում է, որ այն էլի 1 մլրդ դոլար կբերի դեկտեմբերին դրա ավարտի պահին։

15 աստղերի ցուցակում յոթը կարողությունը վաստակել է երաժշտության արդյունաբերությունում, չորսը՝ կինոյում եւ հեռուստատեսությունում, երեքը՝ կոսմետիկայում (ներառյալ երգչուհի Ռիհաննան, որի կարողությունը հիմնականում կապված է Fenty Beauty կոսմետիկական գծի 50 տոկոսանոց բաժնեմասի հետ)։ Թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսը միակ պրոֆեսիոնալ մարզուհին է ցուցակում։ Իր կարիերայի ընթացքում նա վաստակել է 95 մլն դոլար մրցանակներով։ Նա ներդրումներ է կատարել տասնյակ ընկերություններում եւ հիմնել Serena Ventures սեփական վենչուրային ընկերությունը։ Նրա կարողությունը գնահատվում է 340 մլն դոլար։

Ցուցակում հայտնվելու շեմը բարձր է, հավակնորդները պետք է ունենան 300 մլն դոլարից ոչ պակաս 100 լավագույնների մեջ հայտնվելու համար։

Ամենաերիտասարդ անվանի մարդը ցուցակում 26-ամյա Քայլի Ջեներն է։ Հակառակ կողմում Բարբրա Սթրեյզանդն է՝ 82 տարեկան, եւ Ջուդի Շեյնդլինը՝ 81 տարեկան։

Առաջին տասնյակում են.

Օփրա Ուինֆրին

Կարողությունը՝ 3 մլրդ դոլար

Քիմ Քարդաշյանը

Կարողությունը՝ $1,7 մլրդ դոլար

Ռիհաննան

Կարողությունը՝ 1,4 մլրդ

Թեյլոր Սվիֆթը

Կարողությունը՝ 1,3 մլրդ.

Մադոննան

Կարողությունը՝ 850 մլն

Բեյոնսե Նոուլզը

Կարողությունը՝ 760 մլն

Քայլի Ջեները

Կարողությունը՝ 710 մլն

Ջուդի Շեյնդլինը

Կարողությունը՝ 560 մլն

Սելին Դիոնը

Կարողությունը՝ 550 մլն

Բարբրա Սթրեյզանդը

Կարողությունը՝ 460 մլն դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ