ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։
«16 նահանգներից կազմված կոալիցիան, որոնց թվում են Կալիֆոռնիան և Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում մարտահրավեր են նետել նախագահ Թրամփին՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու լիազորություններն օգտագործելու պլանների պատճառով»,- գրում է պարբերականը։
Այդպիսով Թրամփը ծրագրում է մոտ 8 մլրդ դոլար ստանալ՝ առանց Կոնգրեսի հավանության Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։
Հայցը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարան։