fbpx
Աշխարհ

Ամերիկյան անօդաչու սարքը նկատել են Ռուսաստանի սահմանի մոտ

ԱՄՆ ՌՕՈւ ռազմավարական անօդաչու RQ-4A Global Hawk սարքը ուրբաթ երեկոյան հետախուզում է իրականացրել Ռուսաստանի սևծովյան ափի մոտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային ռեսուրսին։

04-2021 համարով անօդաչուն թռել է Իտալիայի ավիաբազայից։ Մոսկվայի ժամանակով ժամը 14.45-ին Global Hawk-ը ավարտել է մոնիթորինգը Դոնբասի սահմանազատիչ գծում, հինգ ժամ անց այն նկատել են Սև ծովի վրա՝ Ռուսաստանի սահմանի մոտ։ Այն թռչում էր Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի ափի երկայնքով։

Վերջին ժամանակներս օտարերկրյա անօդաչու սարքերը և հետախույզ ինքնաթիռներն ավելի հաճախ են սկսել հայտնվել Ռուսաստանի սահմանների մոտ։ Դրանք նկատվում են Սև ծովի վրա, Կալինինգրադի մարզի մոտ, ինչպես նաև Սիրիայում ռուսական կայաններից ոչ հեռու։

Չնայած պաշտպանության նախարարության կոչերին՝ Վաշինգտոնը հրաժարվում է դադարեցնել հետախուզական գործողությունները ռուսական սահմանների մոտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ