Աշխարհ

ԱՄՀ գործադիր տնօրենը հրաժարական է տվել

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը պաշտոնապես հրաժարական է տվել:

Նրա պաշտոնավարման ութ տարվա լիազորությունների ժամկետը լրանում է սեպտեմբերին: Լագարդի՝ վաղաժամկետ հրաժարականի պատճառը այն է, որ Եվրամիության առաջնորդները նրա թեկնածությունն առաջադրել են Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի համար:

Լագարդը փոխարինելու է Մարիո Դրագիին, ում լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի 31-ին:

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ անհապաղ նախաձեռնում է նոր գործադիր տնօրեն ընտրելու գործընթացը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ