Աշխարհ

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ անցկացնում է միջազգային ռազմածովային ամենամեծ զորավարժությունները

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Մերձավոր Արևելքում անցկացնում է միջազգային ռազմածովային ամենամեծ զորավարժությունները, որը սկսել է հունվարի 31-ին ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժույուններին մասնակցում են 9000 մարդ, մոտ 50 նավ և ԱՄՆ-ի ավելի քան 60 գործընկեր երկրներ և միջազգային կազմակերպություններ։

Զորավարժությունների նպատակն է փորձարկել անօդաչու համակարգերը, արհեստական ​​բանականությունն ուսումնական տարբեր սցենարներում և ձեռք բերած հմտությունները կիրառել ապագա ռազմական գործողություններում։

Բահրեյնում մեկնարկած զորավարժությունների առաջին օրը  մասնակցել է Բահրեյնի թագաժառանգ Սալման բեն Համադ Ալ Խալիֆան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ