fbpx
Աշխարհ

ԱՄՆ ապօրինի գաղթողների թիվը նվազել է

Մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Մեքսիկայի տարածքով ԱՄՆ ապօրինի գաղթողների թիվը նվազել է 56 տոկոսով։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը, որն առաջիկայում մեկնելու է Նահանգներ՝ բանակցությունների։

«Գաղթականների հոսքի 56 տոկոս նվազումը արդյունք է տարբեր միջոցառումների, որ պետությունը ձեռնարկել է միգրացիայի մասին մեքսիկական օրենքի համաձայն»,-ասել է նախարարը։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Մեքսիկան շարունակի ներգաղթյալներին թույլ տալ անցնել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, ապա Վաշինգտոնը մեքսիկական արտադրանքի ԱՄՆ ներմուծման համար գանձվող մաքսատուրքը 5 տոկոսից կհասցնի 25 տոկոսի։ Սա կնշանակեր մեքսիկական արտադրանքի 20 տոկոս թանկացում, ինչն էլ անմրցունակ կդարձներ այդ արտադրանքը։

Այս սպառնալիքից հետո Մեքսիկան համաձայնեց ԱՄՆ հետ միջոցառումներ և սոցիալական ծրագրար իրականացնել, որ Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ գաղթողների համար ճամբարներ և այլ հնարավորություններ ստեղծվեն Մեքսիկայի տարածքում, որպեսզի նրանք չհասնեն ԱՄՆ սահման։ Արդյունքում ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ հրաժարվել է մաքսատուրքերը բարձրացնելու մտադրությունից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ