fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի արևմտյան ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Օրեգոն նահանգի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կուս Բեյ քաղաքից 289 կմ դեպի արևմուտք, որտեղ ապրում է մոտ 16,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ