ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում գիշերը տեղի ունեցած հրաձգության ժամանակ տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Foxnews հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանության աղբյուրներին։
Հետախուզական գործակալությունների տվյալներով՝ տուժել է մոտ 30 մարդ, կան մի քանի զոհեր։ Նշվում է, որ 10 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, ևս 19-ը ինքնուրույն են հասել բուժհաստատություններ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության աշխատակիցները, կատարվում է հետաքննություն։
Ավելի վաղ Խորվաթիայում անհայտ անձը կրակ էր բացել Կալաշնիկով ինքնաձիգից։ Միջադեպի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս ութը հոսպիտալացվել են։ Հրաձգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասի Սիսակ քաղաքի նավթավերամշակման գործարանի մոտ։

