ԱՄՆ-ը հարյուր միլիոնավոր դոլարներ կուղարկի Չեխիա՝ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան դեսպանատանը։
Նշվում է, որ Վաշինգտոնը 200 մլն դոլար կհատկացնի Պրահային՝ ռազմական արդիականացման և տեխնիկայի փոխարինման համար, որը Չեխիայի իշխանությունները ուղարկում են Կիև։ Նվիրատվությունն ավելանում է անցյալ տարի խոստացված 106 միլիոն դոլարին:
Ավելի վաղ Չեխիայի իշխանությունները կասկածի տակ էին դնում Ուկրաինային տանկերի հաջող մատակարարումը։ Լիդովկի հոդվածում ասվում է, որ շատ խնդրահարույց է ռազմական տեխնիկան, այն է՝ տանկերը, աննկատ մարտադաշտ հասցնելը։
Մինչ այս Պրահան սահմանեց Ուկրաինային ռազմական մատակարարումների սահմանափակում։ Մասնավորապես, միակ բացառությունը կլինի միջուկային զենքը։
