Աշխարհ

ԱՄՆ-ը չի պատասխանել Ս-400-ների գծով տեխնիկական կոմիտե ստեղծելու առաջարկին. Անկարա

Միացյալ Նահանգները դեռ չի պատասխանել անվտանգության հնարավոր սպառնալիքների դիտարկման համար տեխնիկական կոմիտեի ստեղծման առաջարկին, որոնք ռուսական Ս-400 համակարգը կարող է ներկայացնել F-35 կործանիչների ծրագրի համար։ Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է AP-ը։

Հանդես գալով լեհ և ռումինացի գործընկերների հետ մամուլի ասուլիսին՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հնարավոր ամեն բան կանի, որ Ս-400 համակարգը լինի Թուրքիայի լիակատար վերահսկողության ներքո։ Նա ավելացրել է, որ Թուրքիան չի կարծում, թե Ս-400-ը կարող է սպառնալ F-35 ծրագրին, որի գործընկերն է նաև Թուրքիան։

Ռուսական համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի որոշումը խորացրել է Վաշինգտոնի և Անկարայի տարաձայնությունները։ ԱՄՆ պաշտոնատար անձինք նախազգուշացրել են հետևանքների մասին՝ ընդհուպ պատժամիջոցներ մտցնելը։ Թուրք պաշտոնական անձինք հայտարարում են, որ գործարքն անհնար է չեղարկել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ