Աշխարհ

ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչությունների հնարավորության մասին՝ Եվրոպայում Ղուրանի այրման հետ կապված միջադեպերի ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրությանը։

«ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին հնարավոր պատասխան ահաբեկչական հարձակումների մասին՝ Ստամբուլում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ​​առաքելությունների կամ այլ վայրերի վրա, որտեղ արևմտյան երկրների քաղաքացիները շատ են այցելում»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ: Դիվանագետները պարզաբանել են, որ հարձակումների ամենամեծ հավանականությունը Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ շրջաններում, Իսթիքլալ փողոցում է։

Դեսպանատունը հորդորել է ամերիկացիներին խուսափել մարդկանց մեծ կուտակումներից և զգոն լինել։ ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը միաժամանակ նշել է, որ Թուրքիայի իշխանությունները զբաղվում են այդ հարցով։

Հունվարի 27-ին ևս Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացում էր տարածել իր քաղաքացիների համար՝ նշելով, որ Եվրոպայում Ղուրանի այրման դեպքերից հետո մեծացել է ահաբեկչական գործողությունների հավանականությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ