ԱՄՆ գաղտնի ծառայությունը հարցաքննել է Էմինեմին

Հրապարակող՝

ԱՄՆ գաղտնի ծառայությունը հարցաքննել է Էմինեմին

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հարցաքննել է ամերիկացի ռեփեր Էմինեմին։

Պատճառը նրա երգն է, որում սպառնալիքներ են հնչում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Այս մասին հայտնում է Buzzfeed-ը՝ հղում անելով նրա մոտ առկա ծառայության փաստաթղթերին։

USSS-ը, որի խնդիրը ԱՄՆ նախագահի և փոխնախագահի անվտանգության ապահովումն է, ստուգումը սկսել է TMZ-ի աշխատակիցներից մեկի բողոքից հետո, որը վերաբերել է Framed երգին։ Նրա կարծիքով երգը պարունակում սպառնալիքներ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, ինչպես նաև ոչ տեղին արտահայտություններ հենց նախագահի հասցեին։ Երգում եղել են նաև սպանության ակնարկներ։

Ծառայությունը պարզաբանել է, որ երգի խոսքերը քննարկվել են աշխատակիցների ժողովի ժամանակ և կայացվել է որոշում, որ գործը հանձնեն դատախազություն։

47-ամյա ռեփերը ԱՄՆ-ի, ինչպես նաև աշխարհի ամենահայտնի հիփ-հոփ ժանրի կատարողներից մեկն է։ Rolling Stone ամսագիրն ու այլ հրատարակություններ նրան անվանել են բոլոր ժամանակների ամենամեծ երաժիշտներից մեկը։

Ամենաթարմ