ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են Գազայի հատվածի մոտակայքում 10,000 զինվորական տեղակայելու համար նախատեսված ժամանակավոր բազա կառուցելու հնարավորությունը։ Այն անհրաժեշտ է լինելու, որպեսզի ապահովվի Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի պահպանումը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ն միջազգային աջակցություն է փնտրում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անցյալ ամիս ստորագրված փխրուն հրադադարի ապահովմանը նպաստելու համար։ Նպատակ կա Գազայում ապագայում տեղակայել կայունացման ուժեր։
Միջազգային կայունացման ուժերը կհամագործակցեն Իսրայելի և Եգիպտոսի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև երկու տարուց ավելի տևած պատերազմից հետո տարածքն անվտանգ պահելու և վերակառուցման ջանքերին նպաստելու համար։

