ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը ընդունել են Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրին և թագուհի Մաքսիմային: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարությունների համատեքստում, սակայն հանդիպման օրակարգում գերակայում են տնտեսական լարվածության հարցերը՝ կապված ASML ընկերության արտահանման սահմանափակումների հետ:
Նիդեռլանդների կառավարությունը բացահայտ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում քննարկվող MATCH օրենքին, որը նպատակ ունի խստացնել կիսահաղորդչային սարքավորումների, մասնավորապես՝ DUV լիտոգրաֆիական համակարգերի արտահանումը դեպի Չինաստան: Հոլանդական կողմը մտավոգություն է հայտնել, որ այդ սահմանափակումները կարող են վնասել եվրոպական տեխնոլոգիական հսկային: Վարչապետ Ռոբ Ջետենը Սպիտակ տան տնտեսական խորհրդականների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկխոսության անհրաժեշտությունը՝ նմանատիպ արտահանման հսկողության մեխանիզմների հետևանքները մեղմելու համար:
Չնայած տեխնոլոգիական տարաձայնություններին՝ այցը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ի և Նիդեռլանդների միջև անվտանգային համագործակցությունը: Ըստ Ջետենի՝ կողմերը քննարկել են նաև Իրանի շուրջ զարգացումները և Ուկրաինայում ռուսական ագրեսիայի հետևանքները՝ ընդգծելով միջազգային անվտանգության հարցերում համատեղ աշխատանքի կարևորությունը։

