Իրանի ԱԳՆ-ն կանչել է իր երկրում գործերի շվեյցարական հավատարմատարին, որի երկիրը ներկայացնում է ԱՄՆ շահերն Իրանում, «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանության առնչությամբ։ Այս մասին հաղորդում է PressTV-ն։
Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին ուրբաթ հայտարարել է, որ շվեյցարացի դեսպանորդը տեղեկացվել է Թեհրանի «ուժեղ բողոքի» մասին։
«Նրան ասացին, որ Վաշինգտոնի գործողությունները պետական ահաբեկչության աղաղակող օրինակ են, և ԱՄՆ ռեժիմը պատասխանատվություն է կրում բոլոր հետևանքների համար»,-ասել է նա։
Մինչ այդ ԻՀՊԿ-ն հաստատել էր, որ գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին սպանվել է Բաղդադում ԱՄՆ ՌՕՈւ հարվածի հետևանքով։