Աշխարհ

ԱՄՆ-ն սկսել օդային բազավորման գերձայնային հրթիռների արտադրությունը․ արվել է երկու փորձ

Lockheed Martin ամերիկյան կորպորացիայիղ տեղեկացել ենք, որ ԱՄՆ-ի Ալաբամայի Քորթլենդ քաղաքում Air-launched Rapid Response Weapon (ARRW) ծրագրի շրջանակներում աշխատանքն Է սկսել օդային բազավորման AGM-183A գերձայնային հրթիռների, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի և բանակի համար գերձայնային համակարգերի արտադրական ձեռնարկությունը:

2021 թվականին հրթիռի թեստային արձակման արդեն երկու փորձ Է ձեռնարկվել B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչից՝ Կալիֆոռնիայի մերձակայքի Փոյինթ-Մուգու զինափորձարանի երկնքում, որոնք անհաջողությամբ են ավարտվել:

Առաջին դեպքում հրթիռը չի անջատվել ինքնաթիռից, իսկ երկրորդ դեպքում չի աշխատել նրա արագացուցիչը: Այդուամենայնիվ, ԱՄՆ-ն հայտնել է, որ բոլոր տեխնիկական խնդիրները շուտով կվերացվեն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ