Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Վիլբար Ռոսսի հետ, որից հետո թուրք նախարարը հայտարարել է, որ սեպտեմբերի առաջին կեսին Ռոսսը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում։
Թուրք նախարարի խոսքերով, Ռոսսի հետ Թուրքիա կայցելի նաև ամերիկյան պատվիրակություն։ Կողմերի միջև կքննարկեն թուրք-ամերիկյան առևտրային հարաբերություններին առնչվող հարցեր։
Փեքջանը նշել է, որ երկու երկրներն էլ ցանկանում են մեծացնել երկկողմ առևտրաշրջանառության ծավալները։

