fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի դեմ Իրանի ցանկացած քայլ պատասխան գործողության կբախվի. Պոմպեո

Իրանի բոլոր քայլերը , որոնք ԱՄՆ-ի շահերի դեմ են ուղղված՝ պատասխան գործողությունների կբախվեն Վաշինգտոնի կողմից: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Թեհրանի ռեժիմը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի շահերի կամ քաղաքացիների դեմ ցանկացած ազգության կամ նրա կողմնակիցների բոլոր գործողություններն արագ ու վճռական պատասխանի կբախվեն Միացյալ Նահանգների կողմից»,- ասված է դիվանագետի հայտարարության մեջ:

Փոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն և իր գործընկերներն ու դաշնակիցները պատերազմ չեն ցանկանում Իրանի դեմ, «բայց 40 տարվա ընթացքում ամերիկացի զինվորների սպանությունները, ամերիկյան օբյեկտների վրա հարձակումները, ամերիկացիների պատանդառումն ուղղակի հիշեցումն են այն բանի, որ մենք պետք Է պաշտպանենք մեզ»:

Պետքարտուղարը հիշեցրել է, որ նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ու բանակցություններ վարել Իրանի ղեկավարության հետ:

«Մենք կոչ ենք անում Իրանի ռեժիմին՝ հրաժարվել միջուկային հավակնություններից, փոխել իր ապակառուցողական գործելակերպը, հարգել իր քաղաքացիների իրավունքները և ազնվորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ