Բելառուսը ԱՄՆ-ի դեմ պատասխան սանկցիաներ է կիրառել

Օրեր առաջ հայտնի էր դարձել Բելառուսի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման մասին։ 9 բելառուսական կազմակերպությունների դեմ ամերիկյան սահմանափակումները վերականգնվել են։

Ի հակադրություն սրան, Բելառուսն էլ որոշել է ԱՄՆ-ի դեմ սահմանափակումներ կիրառել։

Այս մասին հայտնել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Սահմանափակումներն իրենցից ենթադրում են՝ Բելառուսում ԱՄՆ դեսպանության դիվանագիտական և տեխնիկական անձնակազմի թվի նոր սահմանափակումները, ԱՄՆ քաղաքացիների Բելառուսի մուտքի վիզա տրամադրելու կարգի խստացումը, Բելառուսում ԱՄՆ-ի մասնագետների աշխատանքի սահմանափակումներն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության արգելքը։

Խոսնակը նշել է, որ սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու հունիսի 13-ից։

Ամենաթարմ