Խորհրդարան

Որքա՞ն պագևավճար է տրվել 2020-ին․ մանրամասնում է Թունյանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ամբիոնից խոսեց 2020 թվականի ընթացքում պետական ծառայողներին տրված պարգևավճարների մասին։

Թունյանի խոսքով՝ 2020-ին պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65,5 միլիարդ դրամ, որից պագևավճար է բաժանվել 22 միլիարդը, որը կազմում է 45 միլիոն դոլար, իսկ հարկերը հանած՝ մոտ 35 միլիոն դոլար։

Պատգամավորը շեշտեց, որ պարգևավճարները ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներն են ստացել, այլ շուրջ 20 հազար պետական ծառայողներ՝ սկսած գրադարանների, արխիվների ու այլ կառույցների աշխատողներից։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 2020-ին 120 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանվել պետական կառույցներում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ