Մոսկվան հետագայում ևս կպատասխանի Վաշինգտոնի կողմից ոչ բարեկամական հարձակումներին, եթե դրանք շարունակվեն: Այս մասին տարվա արդյունքներով TACC-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այդուհանդերձ, կարծում ենք, որ սխալ կլիներ անորոշ ժամանակով հետաձգել մեր երկրների և աշխարհի համար կարևոր խնդիրների լուծումը»,-նշել է նա։
Լավրովի խոսքով՝ տարբեր ուղղություններով ԱՄՆ-ի հետ փոխգործակցություն կառուցելու ռուսական առաջարկները շարունակում են մնալ սեղանին:
«Սա վերաբերում է նաև ռազմավարական կայունության թեմային, որի իրավիճակի համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում որպես խոշորագույն միջուկային տերություններ»,-նշել է նա:

