ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի «Մահվան հովիտ» ազգային պարկում բազմաթիրախային կործանիչի ընկնել, որի հետևանքով տուժել է առնվազն 7 քաղաքացի։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
Սակայն, ըստ արգելոցի ներկայացուցչի, տուժած 7 քաղաքացների վնասվածքներն աննշան են։
Նշվում է, որ Բազմաթիրախային հարվածային կործանիչների ավիագնդի ներկայացուցիչ Լիդիա Բոկն պնդմամբ՝ այս պահին դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Օդաչուի վիճակի մասին տեղեկություններ չկան։ Տարվում է հետաքննություն։
Աղբյուրում ասվում է նաև, որ «Մահվան հովտի» Աստղային պատերազմների կիրճ կոչվող հատվածը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, չափազանց հայտնի է ավիացիայի սիրահարների շրջանում, որոնք գալիս են այնտեղ ուսումնամարզական թռիչքներ դիտելու։