fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի օգնությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կկազմի կես միլիարդ դոլար

ԱՄՆ-ն 225 միլիոն դոլարի չափով օգնության կտրամադրի մի շարք երկրների կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար:

Այս անգամ նոր փաթեթը չի ներառելու անհատական պաշտպանության միջոցներ, քանի որ այժմ ԱՄՆ-ում դրանց բարձր պահանջարկ կա, այլ կուղղվի COVID-19 վիրուսի նկատմամբ արձագանքը մեծացնելու գործընթացին, այս մասին հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեն:

«Գումարը կուղղվի ախտորոշման, կանխարգելման և վերահսկողության համար, ինչպես նաև առողջապահության ազգային համակարգերի աջակցությանը և փորձարկումներ անցկացնելու ու բուժաշխատողներին վերապատրաստելու լաբորատորիաների ստեղծմանը »,- ասել է Պոմպեն։

Հիշեցնենք, որ մարտ ամսին ԱՄՆ-ն 64 երկրներին 274 միլիոն դոլարի չափով օգնություն էր հատկացրել և այսպիսով ընդհանուր օգնությունը կկազմի կես միլիարդ դոլար:

Այս մասին հաղորդում է AP-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ